8-ամյա տղային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան` հայկական ազգանվան պատճառով


01:43 , 30 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Ադրբեջանի իշխանությունները որոշել են Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։


Ինչպես նա նշել է` երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի:

Տղայի՝ Ղուկաս Ռուբենի Վարդանյանի լուսանկարը սոցցանցում հրապարակել է երեխայի մայրը և գրել, որ երեխային թույլ չեն տալիս մտնել Ադրբեջան, թեև ծնողները ՌԴ քաղաքացիներ են:  Նա նշել է նաև, որ սպասում են վերջնական որոշմանն ու անձնագրերը ստանալուն:

"Так выглядит человечек, когда большие дядьки решают вопрос о его депортации... Мама Русская, Папа Русский, а вот фамилия армянская. У ребёнка 8-ми лет!!! Мир, куда ты катишься. Ждём решения и возврата паспортов, какая ж у меня злость за слезы сына"