Օդեսայում ապամոնտաժել են Լենինի ամենամեծ հուշարձանը (Photo)


21:00 , 29 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.

Օդեսայում  երկրորդ փորձից ապամոնտաժել են Վլադիմիր Լենինի վերջին և ամենամեծ արձանը, որը տեղադրված էր ուկրաինական քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է Укринформ գործակալությունը` հուշարձանը ապամոնտաժվել է ապակոմունիզացման մասին օրենքի շրջանակներում: Արձանը պատվանդանից  իջեցրել են երկու վերամբարձ կռունկների օգնությամբ:

Ապամոնտաժման աշխատանքների ղեկավարը նշել է, որ տեղում «ապամոնտաժման ընթացքին խոչընդոտել ցանկացողներ չեն եղել»:

Արձանի ապամոնտաժման առաջին փորձն իրականացվել էր մայիսի 17-ին, սակայն այն ժամանակ փորձն անհաջող էր ընթացել:

Լենինի հուշարձանը Օդեսայում տեղադրվել էր 1967-ին Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում: