Շուլցը մեղադրել է Թուրքիային ԵՄ-ի հետ համաձայնագիրը չկատարելու համար


16:15 , 29 մայիս, 2016

schulzԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը մեղադրել է Թուրքիայի կառավարությանը ԵՄ-ի հետ ձեռք բերած համաձայնագիրը չկատարելու համար, ինչը կարող է հանգեցնել պայմանավորվածությունների խզման, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է La Repubblica-ին տված հարցազրույցում:

«Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը դեռ դրված է իմ սեղանին: Սակայն Եվրախորհրդարանը այն չի քննարկի այնքան ժամանակ՝ մինչև Թուրքիայի իշխանությունները չկատարեն բոլոր 72 պայմանները»,- ասել է Շուլցը: