Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ «Բարսելոնա»-ն շնորհավորել է «Ռեալ»-ին


15:30 , 29 մայիս, 2016

Zinedine+Zidane+Real+Madrid+v+Club+Atletico+p14uE0eQZuOlՉեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ին:

«Շնորհավորում ենք «Ռեալ»-ին Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ»,- ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարով առավելության հասավ «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայում հաղթելով 11-րդ անգամ:

«Բարսելոնա»-ն, որը մրցաշարի նախորդ տարվա հաղթողն է, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 5 անգամ: