ԴԱԻՇ-ի զինյալները մի քանի բնակավայր են գրավել Հալեպում


15:00 , 29 մայիս, 2016

168.am-ը գրում է.

ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հալեպ նահանգում հարձակում են գործել ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» դիրքերի վրա ու գրավել մի քանի բնակավայր: Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը: Տեղեկությունը հրապարակված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:

«ԴԱԻՇ-ի զինյալները հարձակումներ են գործել «Սիրիայի ազատ բանակի» դիրքերի վրա Հալեպ նահանգի Ազազ բնակավայրի շրջանում ու վերահսկողություն սահմանել Կաֆեր-Բրեյշա, Տատիյա, Նիարա, Կաֆեր-Կալբին և Ջիբրին բնակավայրերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Այն-Դակնա բնակավայրի շրջանում ահաբեկիչների տեղաշարժը կասեցվել է քրդական աշխարհազորայինների կողմից: