Մեկ շաբաթվա ընթացքում Եվրոպա ծովով ժամանել է 13 հազար ներգաղթյալ


13:45 , 29 մայիս, 2016

Tert.am-  գրում է.

Մեկ շաբաթվա ընթացքում ծովով Եվրոպա ժամանած փախստականների ընդհանուր թիվը հասել է 13 հազարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

BBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ առավել հաճախ ներգաղթյալներին ափ են հասցնում Միջերկրական ծովում գործող իտալացի, գերմանացի և իռլանդացի սահմանապահների նավերը:
 

Տաք եղանակը բերել է Աֆրիկայից Եվրոպա ծովով հասնել փորձող մարդկանց թվի կտրուկ աճի: Թուրքիայի հետ ԵՄ-ի պայմանագրի կնքումից հետո այդ ճանապարհը դարձել է հիմնականը ներգաղթյալների համար, ովքեր նախկինում Եվրոպա էին մեկնում Ստամբուլից: