Երկաթի օրական չափաբաժինը՝ մեկ հյութում


13:15 , 29 մայիս, 2016

Երկաթն իսկապես կարևոր հանքանյութ է մեր արյան համար, այնպես որ, դրա բացակայությունը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ: Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է բարձրացնել արյան մեջ երկաթի մակարդակը: Սա կարող եք անել դեղահաբերի միջոցով, կամ էլ դիմել ժողովրդական բժշկությանը, որն ունի մի շարք բաղադրատոմսեր՝ պահպանված հենց այս դեպքի համար:

Ժողովրդական բժշկության մեջ հայտնի ամենատարածված բաղադրատոմսը բազուկի հյութն է:

Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ

Բազուկ Այն պարունակում է ֆիտոքիմիկատներ, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Բազուկը հարուստ է նաև վիտամին C-ով: Որպես երկաթի աղբյուր՝ բազուկն օգնում է սակավարյունության դեպքում և մաքրում է արյունը:

Խնձոր Այս բաղադրիչի շնորհիվ ամբողջ օրվա ընթացքում քաղցրից հագեցածություն կզգաք, քանի որ խնձորը ֆրուկտոզա է պարունակում, սակայն այն ոչ մի կերպ չի ազդում արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի վրա:

Գազար Գազարը լրացնում է ամբողջ օրվա վիտամին A-ի պակասը, ի հավելումն՝ այն պարունակոմ է հատուկ մանրաթել, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Գազարը բարձրացնում է արյան կարմիր գնդիկների քանակը և դրական է ազդում լյարդի աշխատանքի վրա:

ԲրոկոլիԱյն ամենաօգտակար մթերքներից է: Լյուտեին, սննդարար մանրաթելեր, վիտամին B և ֆոլաթթու. ահա այս ամենը կենտրոնացված է բրոկոլիի մեջ, սրանք կարգավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը՝ կանխարգելելով սրտի հիվանդություններն ու կաթվածը:

Հյութի բաղադրատոմսը

Բանջարեղենները լվացեք, կտրատեք: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, մինչև համասեռ զանգված ստանալը: Ավելացրեք մի փոքր կիտրոն և խմեք այս հրաշք հյութը: Այսպիսով կստանաք օրգանիզմին անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը