Պակիստանում առաջարկել են ամուսիններին թույլ տալ «թեթևակի ծեծել» կանանց


12:15 , 29 մայիս, 2016

muslim-women-759Պակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը (CII) առաջարկել է տղամարդկանց թույլ տալ «թեթևակի ծեծել» իրենց կանանց՝ հայտնում է The Express Tribune-ը: Խորհուրդը սահմանադրական մարմին է, որը խորհրդարանին խորհուրդներ է տալիս իսլամական օրենքների կատարման վերաբերյալ:

Խորհուրդը համարում է, որ ամուսինը կարող է «թեթևակի ծեծել» կնոջը, եթե վերջինս չի կատարում ամուսնու ցուցումները՝ հագնվել իր ցանկությանը համապատասխան, կամ հրաժարվում է սեքսից՝ առանց կրոնական արդարացման:

Բացի այդ, օրինագծի 163 էջանոց տեքստում առաջարկվում է արգելել համատեղ ուսուցումը տարրական դպրոցից հետո, արգելել կանանց նկարահանվել գովազդներում և ընդունել օտարերկրյա պատվիրակություններ, արգելել բուժքույրերին խնամել հիվանդ տղամարդկանց և այլն: