Միլիոնատերերի շվեյցարական գյուղը կվճարի 260 հազար եվրո՝ ներգաղթյալներին ընդունելուց հրաժարվելու համար


11:30 , 29 մայիս, 2016

swissՇվեյցարական Օբերվիլ-Լիլի կոմունայի բնակիչները հրաժարվել են ընդունել քվոտայով սահմանված 10 ներգաղթյալների՝ հայտնում է The Independent-ը:

Այդ հարցով անցկացված հանրաքվեի ժամանակ բնակիչների 52%-ը պատասխանել է, որ ավելի շուտ տուգանք կվճարեն՝ մոտ 263 հազար եվրո: Ինչպես նշում է պարբերականը՝ առողջարանային գյուղի 2200 բնակիչներից 300-ը միլիոնատերեր են:

Պարբերականը մեջբերում է տեղի բնակիչներից մեկի խոսքը, ով հայտարարել է, որ ողջ կյանքում չի աշխատել նրա համար, որ «ինչ-որ մեկը գա և փչացնի իրենց սիրելի գյուղը»:

Օբերվիլ-Լիլիի գյուղապետը հերքել է մեղադրանքները, թե դա այլազգի մարդկանց նկատմամբ ատելության դրսևորում է: Նա պարզաբանել է, որ իրենք դեմ չեն օգնել սիրիացի փախստականներին, սակայն նրանց համար ավելի լավ է այդ օգնությունը ստանալ ճամբարներում՝ իրենց տներից ոչ հեռու: