11:16 , 29 մայիս, 2016
Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստան - Գվատեմալա՝ 7:1. Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Նախկինում առավելագույն արդյունքը 4:0 հաշիվն էր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Հայաստանի ընտրանին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու՝ հունիսի 2-ին հանդիպելով Էլ Սալվադորին:
90.Հովհաննես Համբարձումյանը դեղին քարտ ստացավ Կարլոս Ռուիզի նկատմամբ կանոնների խախտման համար:
87.Հայ ֆուտբոլիստները բոլոր առումներով գերազանցում են մրցակցին:
84.ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 7:1. 7:1, այո, 7:1.Զավեն Բադոյան. Մխիթարյանը պարզապես տարերքում է. անկասելի անցումներից հետո Հենոն փոխանցեց Բադոյանին, ով խաբքերից հետո վստահ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:
80.Տրիբունաներից լսելի են «Հայաստա՛ն - Հայաստա՛ն» հաղթական վանկարկումները:
78.Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Արասի հիանալի հարվածը մի փոքր շեղ էր:
76.Ռուիզի նկատմամբ կոպի խաղի համար դեղին քարտ ստացավ Արտակ Եդիգարյանը:
75.Երկու փոխարինում Հայաստանի ընտրանու կազմում. խաղադաշտը լքեցին Տիգրան Բարսեղյանն ու Գոռ Մալաքյանը, որոնց փոխարեն վերջին 15 րոպեներին կմասնակցեն Բենիկ Հովհաննիսյանն ու Զավեն Բադոյանը:
72.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 6:1.Արթուր Սարկիսով... Մխիթարյան... ի՞նչ ես անում: Ձախ եզրում Հենրիխի հիանալի փոխանցումից հետո Սարկիսովը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը:
71.Վարազդատ Հարոյանի փոխարեն խաղադաշտ է մտել Տարոն Ոսկանյանը:
70.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 5:1. Հենրիխ ՄԽիթարյանը դառնում է հեթ-տրիկի հեղինակ. խորքից փոխանցումից հետո Մխիթարյանը շրջանցեց դարպասապահին... արեց այն, ինչ ուզում է և գնդակն ուղարկեց դարպասը:
69.Օզբիլիսը տուգանայինի մատույցներից շատ վտանգավոր հաված կատարեց. մի փոքր շեղ էր:
68.Գվատեմալայի կազմում Մարիո Կոստելանոսին փոխարինել է Ջերարդո Արիասը:
66.Սարկիսովը միանգամից ներգրավեց խաղին. հավաքականի 11 համարը հեռու տարածությունից բարձր հարվածեց:
66.Կրկին փոխարինում Հայաստանի ընտրանու կազմում. Մարկոս Պիզելիի փոխարեն հանդիպումը կշարունակի Արթուր Սարկիսովը:
64.Ռուիզն ընկնելով հարված կատարեց. Բեգլարյանը տեղում էր:
61.Կրկնակի փոխարինում է կատարում Վարուժան Սուքիասյանը. Էդգար Մանուչարյան և Գեղամ Ղադիմյան՝ դուրս, Արաս Օզբիլիս, Արտակ Եդիգարյան՝ մուտք:
59.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 4:1. Հենրիխ ՄԽիթարյան. պարզապես հիասքանչ գոլ... Մխիթարյանը ձախ եզրում տուգանայինի գծի մոտից գնդակը «կախեց» դարպասապահի վրայով՝ դառնալով շքեղ գոլի հեղինակ:
58.Բարսեղյանի հարվածը թույլ ստացվեց:
55.Հայ պաշտպաններն առայժմ բավականին արագ են կողմնորոշվում և ազատ տարածություններ չեն թողնում գվատեմալացի հարձակվողներին:
52.Գվատեմալացիները գոլ խփելու լավ հնարավորություն ունեին, սակայն Բեգլարյանն ու պաշտպանները միասնաբար չեզոքացրին վտանգը:
50.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 3:1. Գեղամ Ղադիմյան. Մխիթարյանն ու Մարկոսը հիանալի հակագրոհ էին կազմակերպել. այնուհետև Մանուչարյանի հաշվենկատ փոխանցումից հետո Ղադիմյանը գլխով գնդակը մխրճեց դարպասում: Ազգային ընտրանում Գեղամն իր անդրանիկ գոլը խփեց:
47.Կոստելանոսը տուգանայինի մատույցներից շեղ հարված կատարեց:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:
Վերջ. առաջին խաղակեսն ավարտվեց. ընդմիջում: Հայաստանի հավաքականն առայժմ կամային հաղթանակ է տանում:
45.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 2:1. Էդգար Մանուչարյաաաաան. դարպասապահ Պաուլո Մոտան կոպտագույն սխալ թույլ տվեց, Մանուչարյանն իր հետ տարավ գնդակը և սուր անկյունից այն ուղարկեց դատարկ դարպասը:
44.Հիանալի գրոհ էին ձեռնարկել հայ ֆուտբոլիստները. վերջնամասում Լևոն Հայրապետյանի փոխանցումից հետո պաշտպանները չեզոքացրին վտանգը:
41.Ռուիզն աջ եզրով ներխուժեց տուգանաին հրապարակ և շեղ հարվածեց:
39.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. Հենրիխ ՄԽիթարյան. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ 1:1. Մխիթարյանը փոխանցեց ձախ եզրում գտնվող Մանուչարյանին, ով կրկին փոխանցեց Մխիթարյանին. Հայաստանի հավաքականի ավագն անվրեպ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը:
38.Անչափ մեծ ծավալի աշխատանք է կատարում Հենրիխ Մխիթարյանը, ով ստեղծում գրոհների հիմնական վտանգը:
35.Վարուժան Սուքիասյանի սաները որոշակիորեն թուլացրել են ճնշումը:
31.Հիմնական իրադարձությունները ծավալվում են Գվատեմալայի հավաքականի կիսադաշտում:
27.Աջ եզրում Բարսեղյանը խլեց գնդակը, փոխանցեց կենտրոն, ուր Ղադիմյանի հարվածից հետո գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:
24.Մարկոսն իր համար նպաստավոր դիրք ստեղծեց և հարվածեց. գնդակն, անդրադառնալով պաշտպանից, դուրս եկավ անկյունային:
22.Համբարձումյանը հեռու տարածությունից շեղ հարածեց:
21.Մարկոսի իրացրած անկյունայինից հետո Գաել Անդոնյանը գլխով բարձր հարված կատարեց:
20.Կաստելանոսը հեռու տարածությունից հուժկու հարվածեց. Բեգլարյանը 2-րդ փորձից տիրեց գնդակին:
17.Շատ արագ գրոհ էին ձեռնարկել Հայաստանի ընտրանու խաղացողները. Մխիթարյանն առաջ նետեց Հովհաննես Համբարձումյանին, ում փոխանցումից հետո Մարկոսը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց:
15.Հայ ֆուտբոլիստները շարունակում են վերահսկել գնդակի տեղաշաշարժը:
Մարզադաշտում երկու երկների հավաքականների երկրագուները բավականին շատ են. մերթընդմերթ լսելի են «Հայաստան, հուպ տուր» վանկարկումները:
10.Մրցակիցը խփած գոլից հետո բավականին ակտիվացել է:
7.ԳՈԼ՝ 0:1. Կարլոս Ռուիզ. առաջին իսկ գրոհի ընթացքում գվատեմալացիները մոտ 22-23 մետր հեռավորության վրա տուգանայինի իրավունք ստացան. Ռուիզզ հարվածեց դարպասի ձախ անկյունը, իսկ Բեգլարյանը չկարողացավ հասնել գնդակին:
5.Աջ եզրում արագացումից հետո Տիգրան Բարսեղյանը բարձրից փոխանցում կատարեց, Ղադիմյանը սուր անկյունից ձգվելով հարված կատարեց. Գվատեմալայի ընտրանու դարպասապահը կարողացավ հասնել գնդակին:
4.Մարկոս Պիզելին հեռու տարածությունից հարված կատարեց. Պաուլո Մոտան կարողացավ չեզոքացնել վտանգը:
3.Հայ ֆուտբոլիստները բավականին ակտիվ են սկսել խաղը: Ընդհանուր առմամբ, տեմպը բարձր է:
1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին գվատեմալացիները:
07:03.Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը. ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին:
Հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել
այստեղ:
06:17.Հավաքականի ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի: