23:17 , 28 մայիս, 2016
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ դարձան Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ, - տեղեկացնում է ՀԱԻԿ-ի
պաշտոնական կայքը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) հասավ մինչև եզրափակիչ և գերազանցեց մրցակցին նաև այստեղ: Ջուլֆալակյանը հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի:
Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 71 կգ քաշային կարգում և նույնպես հասել էր եզրափակիչ: Հարությունյանը հաղթել էր նաև եզրափակչում և դարձել ոսկե մեդալակիր:
98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր: