Ապրիլին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը ամենաքիչն է եղել վերջին 17 տարում


05:49 , 28 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28 տոկոսով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում  ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում Թուրքիայում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը  արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո:


Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 80 տոկոսով: