Օդանավի բորտ–ուղեկցորդուհին միջնամատ է ցույց տվել ուղևորներին և լուսանկարել դա


09:18 , 30 հունվար, 2013

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն աշխատանքից հեռացրել է իր բորտ-ուղեկցորդուհիներից մեկին, քանի որ վերջինս միջնամատ էր ցույց տվել օդանավի ուղևորներին, լուսանկարել դա, ապա այդ լուսանկարը տեղադրել սոցցանցում: