Barometer.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրվա կապակցությամբ նրբաբլիթներից ռեկորդային տորթ կթխեն` 400 կգ քաշով:
Քաղաքի օրը նշվում է մայիսի 27-ին, տորթը կթխվի մայիսի 28-ին՝ շաբաթ օրը, Օստրովսկու հրապարակում:
"Նրբաբլիթային տորթը 80 շերտ կունենա՝ բանանա-շոկոլադային լցոնով, առնվազն 400 կգ կկշռի, բարձրությունը կկազմի ավելի քան 40 սմ, իսկ տրամագիծը` մոտ 1,5 մ",-հայտնել է ակցիայի կազմակերպչի ներկայացուցիչը:
Պատրաստմանը կմասնակցի նրբաբլիթի ութ մասնագետ: Հանդիսատեսին կառաջարկեն մասնակցել թխվածքն առաջինը համտեսելու իրավունքի համար բարեգործական աճուրդին: