Ճապոնիայում Takata-ի բարձերով ևս 7 մլն ավտոմեքենա են հետ կանչել


00:45 , 28 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

Ճապոնիայի իշխանություններն ավտոարտադրողներին պարտավորեցրել են մինչեւ 2019 թվականի մարտը հետ կանչել նոր խմբաքանակի ավտոմոբիլները: Հետկանչման ենթակա ավտոմեքենաների ընդհանուր թիվն այժմ հասել է 19,6 միլիոնի:

Ինչպես հետեւում Է նախարարության հայտարարությունից, ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում Է բախման դեպքում անվտանգության բարձերը փչող մեխանիզմներում, ջերմաստիճանի տատանման դեպքում կորցնում է իր հատկությունները: Դրա պատճառով Takata-ի բարձերը հաճախ չեն գործում: