Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսևորվեց և՛ որպես լրագրող, և՛ որպես պետական գործիչ.Գալուստ Սահակյան


14:06 , 27 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ:


Իր երկարամյա և բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսևորվեց և՛ որպես լրագրող, և՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչև վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն կիսում ենք Դավթյանների ընտանիքի, հարազատների ու մերձավորների վիշտն ու ցավը»: