Ալեքսանդր Բաբասյանը նիհարել է 14 կիլոգրամ՝ դառնալով անճանաչելի (ֆոտո)


11:30 , 27 մայիս, 2016

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, իր Instagram­ի էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը՝ առաջ և հետո օրինակով՝ ցուցադրելով, թե ինչպես է իր օգնությամբ նիհարել նա: Լուսանկարը Լիլիթը մեկնաբանել է այսպես. «Ցանկանում եմ այսօր ցուցադրել իմ արդյունքը, իմ ամենածանր հաճախորդի օրինակով,  – 14 կիլոգրամ, ճիշտ է, որ ինձ այդքան հեշտ չէր նրա հետ աշխատելը: Այնքան ուժ ու ջանք է ներդրվել: Ուղիղ 2 ամիս ստիպված էի մտածել համեղ բաղադրատոմսեր: Հիմա ես գոհ եմ, իսկ դա ամենակարևորն է: Մնաց 7 կիլոգրամ»: