«Շունը տիրոջը չի ճանաչում». ով է զայրույթի պատասխանատուն


13:09 , 26 մայիս, 2016

Այսօր կառավարության շենքի դիմաց են հավաքվել քաղցրաշենի խաղողագործները, ովքեր պահանջում են, որպեսզի Քաղցրաշենի գործարանը վճարի մթերված խաղողի գումարը:
Իսկապես որ Հայաստանում բարդ ժամանակներ են: Գյուղացին իր խաղողը հանձնում է մասնավոր ընկերության, սակայն գումարը պահանջում է կառավարությունից:

Այս մարդիկ մեղք չունեն, այս մարդկանց չկրթողներն են մեղավոր (չկրթված լինելը դեռ անգրագետ չի նշանակում):
Գյուղացիներից մեկն էլ բողոքում էր, որ ՊԵՏՈՒԹԹՅՈՒՆԸ այսպիսի բարդ իրավիճակում էլեկտրաէներգիայի գումար է գանձնում: Այս պարագայում ևս խնդիրը նույն է. գյուղացին ծառայություն գնելու պայմանագիր է կնքում մասնավոր ընկերության հետ, բայց պահանջում պետությունից:

Իրոք որ, բարդ ժամանակներ են, «շունը տիրոջը չի ճանաչում»: