Brent նավթի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ հատել է բարելի համար 50 դոլարի շեմը


13:00 , 26 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթը վաճառվում է բարելի համար 50 դոլարից բարձր գնով:

Երևանյան ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ՝ Brent-ի բարելի համար վճարում են 50,08 դոլար, ինչը 2,9 տոկոսով բարձր է չորեքշաբթի օրն աճուրդների փակման մակարդակից, գրում է meduza.io-ն:

Վերջին անգամ Brent-ի ֆյուչերսները վաճառվել էին 50 դոլարից բարձր գնով 2015 թվականի նոյեմբերին:

WTI ամերիկյան նավթը նույնպես թանկացել է: Ժամը 09:00-ի դրությամբ՝ WTI-ի բարելի դիմաց տալիս են 49,88 դոլար, ինչը 2,5 տոկոսով բարձր է նախորդ աճուրդի փակման մակարդակից: