Ծնվել է «աշխարահի ամենածանր» երեխան


12:14 , 26 մայիս, 2016

Հնդկուհի 19 ամյա Նանդնին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, որը կշռում է 6․8 կիլոգրամ։ Բժիշկներին շոկի է ենթարկել երեխայի քաշը, քանի որ մինչ այժմ ծնված երեխաների միջին քաշը եղել է 3.4 կիլոգրամ։
Ծնունդն ընդունած բժիշկը նշել է, որ իր 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում նման դեպք տեղի չի ունեցել։
Նորածին աղջիկը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։