Որոշ անհատներ փորձում են շահարկել Արցախը ընդդիմադիր դառնալու համար


11:43 , 26 մայիս, 2016

Արցախի հարցում ՀՀ քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս կա, բայց երբեմն որոշ անհատներ փորձում են շահարկել Արցախը ընդդիմադիր դառնալու համար:

Համաձայն եմ գայթակղությունը մեծ է, հայրենասիրության վրա լայք հավաքելը դյուրին , բայց զսպեք գայթակղություն, ոչ մեկդ Արցախի հարցը լուծելու պատասխանատվություն չեք կրում, իսկ այդ պարագայում խոսելը հեշտ է ու միայն խոսել կարող եք, գոնե բառեր արտասանելիս օգնեք ոչ թե վնասեք:

ՀՀԿ-ականներին էլ մի խոսացրեք, իրանք որպես կուսակցական են խոսում ու խառնվում են իրար, առհասարակ արցախի հարցում անհատին որպես անհատ վերաբերվեք ու սկզբում մի ասեք ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական, սա այդ հարցը չէ: