Հակառակորդը հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու նռնականետից վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը


09:19 , 26 մայիս, 2016

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային  և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: