Tert.am-ը գրում է.
Միջուկային հարվածից տուժած 4 ճապոնացիներ մայիսի 27-ին կմասնակցեն Հիրոսիմայում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղիկներ կդնի ատոմային ռմբակոծության ժամանակ զոհվածների հուշահամալիրի մոտ, գրում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ Օբաման կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիների կողմից ռմբակոծված քաղաքը:
Հաղորդվում է, որ Օբաման կդիմի հավաքվածներին կարճատև ելույթով, որից հետո նա ժամանակ կունենա շփվելու ռմբակոծությունից ողջ մնացածների հետ:
Ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծություններն իրականացվել են ԱՄՆ-ի կողմից 1945թ. օգոստոսին: Այդ հարձակումների հետևանքով մահացել է առնվազն 210.000 մարդ: