Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հերթական ստի բացահայտումը


21:31 , 25 մայիս, 2016

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի հերթական ստի բացահայտումը:
Սույն թվականի մայիսի 18-ին, Հաքքարի նահանգի Շեմդինլի բնակավայրի մոտակայքում PKK զինյալները պայթեցրել էին զինվորական զրահապատ մեքենա, որի մասին ես նույնպես տեղեկացրել էի ձեզ: Թուրքական կողմը հայտարարեց, որ պայթունի հետևանքով կա 5 զոհ և 8 վիրավոր, իսկ քրդական կողմն էլ հայտարարեց, որ մեքենայում եղած բոլոր զինվորականերն էլ զոհվել են:
Իսկ ահա այսօր քրդական կողմը ստիպված եղավ հրապարակել այդ պայթունի նկարները: Հիմա ոչ մասնագետի աչքերով էլ եթե նայենք, պարզ կլինի, որ էս մեքենայի մեջից հնարավոր չէ որևէ մեկը ողջ մնացած լինի: