Հռոմը հովանավորներ է փնտրում 100 հուշարձանների վերականգնման համար


15:24 , 25 մայիս, 2016

Հռոմը հովանավորներ է փնտրում հարյուր հուշարձանների, արձանների, հնագիտական համալիրների և պատմական պալացցոների վերականգնման և պահպանման համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Քաղաքային իշխանությունները երախտագիտություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց արդեն օգնում են ֆինանսավորմամբ:

Սակայն օգնությունը բավարար չէ: Երեքշաբթի Հռոմի իշխանությունները սկսել են «100 առաջարկ հովանավորների համար» արշավը: Այդ ցուցակում ընդգրկվել են նախագծեր, որոնց համար անհրաժեշտ է հովանավորներ գտնել: Վերջիններս կարող են լինել և՛ ընկերություններ, և՛ հասարակ քաղաքացիներ:

Մասնավորապես, ցուցակում ներառված են Պանթեոնի հարևանությամբ, Պյացցա Նավոնա հրապարակում, Վիլլա Բորգեզե պարկում շատրվանները: