Տավուշի մարզի դատախազի տեղակալի՝ հարբած վիճակում, մեքենայով լիճը մտնելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է. Գլխավոր դատախազություն


14:38 , 25 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:


Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից և նշում, որ դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ:


Հիշեցնենք, որ 168.am-ը, հղում անելով բնակիչներից մեկին, գրել էր, որ  Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: