Այս գիշեր շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել. ԼՂՀ ՊԲ


08:30 , 25 մայիս, 2016

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: