Լուսարձակող միջատները նորզելանդական քարանձավը վերածել են հեքիաթային տեսարանի (ֆոտոշարք)


01:54 , 25 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Նոր Զելանդիայի Ուեյտոմո տարածաշրջանը հայտնի է կրաքարային քարանձավներով, որտեղ բնակվում են կենդանական աշխարհի ամենազարմանահրաշ ներկայացուցիչները: 

Խոսքը կախարդական միջատների՝ կայծոռիկների մասին է: Այս յուրօրինակ միջատները յուրահատուկ փայլ են արձակում, որի շնորհիվ լուսավորում են տարածքը` այն վերածելով  անչափ գեղեցիկ սյուրռեալիստական տեսարանի:

«Լուսարձակող» քարանձավի գեղեցկությունը ֆիքսել է բրիտանացի լուսանկարիչ Շոն Ջեֆերսը, ով անցյալ տարի եղել է Նոր Զելանդիայում: Նրա խոսքով` նման տեսարանը 30 վայրկյանից 6 րոպե կարող է տևել, և լուսանկարները ստանալու համար նա օրական 6-8 ժամ է անցկացրել սառը ջրերում: Ինքնատիպ ֆոտոշարքը ներկայացնում է Boredpanda.com-ը: