Պորոշենկոյին խնդրում են «նվիրել» «Եվրատեսիլ-2017»-ը Ավստրալիային


23:07 , 24 մայիս, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրում են «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի անցկացման իրավունքը տալ Ավստրալիային` մրցույթի երկրորդ մրցանակակրին, հայտնում է Gazeta.ru-ն: «Նվիրենք «Եվրատեսիլ-2017»-ը Ավստրալիային: Դա մեզ չի ցածրացնի, այլ կբարձրացնի աշխարհի աչքին» խնդրագիրը հրապարակված է Ուկրաինայի նախագահի կայքում:

Խնդրագրի հեղինակի կարծիքով՝ երկիրը մրցույթն անցկացնելու միջոցներ չունի: Բացի այդ, այն պետք է տեղափոխվի «անվտանգության և բարոյաէթիկական» պատճառներով:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ երկիրը չի հրաժարվի մրցույթի անցկացումից: