Առանց Աստծոյ կեանքի բանը հասկանալու ժամանակ երբէմն թաղւում ենք ունայնութեան մէջ


18:22 , 24 մայիս, 2016

Հարց եմ ուզում տալ։
Մենք քրիստոնեա՞յ ազգ ենք։
Թէ՞ կարծում եք 21-րդ դարում այս հարցը կորցրել է իր արդիականութիւնը։

Եթէ այդուամենայնիւ այդպէս եք կարծում, ունե՞ք քրիստոնեութեանը համարժէք գաղափարական այլ առաջարկ, որ մարդկանց կարող է պաշտպանել հոգեւոր սովից, որն իր մէջ ունի բարոյական այնպիսի արժէհամակարգ, որ զերծ է պահում ժողովուրդներին հոգեւոր արհաւիքներից. թէ՞ կարծում եք, որ հոգեւոր սով ասածն էլ 21-րդ դարի բան չէ։

Մի հատ լուրջ մտածէք, բայց զգոյշ, որովհետեւ առանց Աստծոյ կեանքի ԲԱՆը հասկանալ փորձելու ժամանակ երբէմն թաղւում ենք ունայնութեան մէջ։