Մեկ մարդու կյանքը մեզ համար ավելի թանկ է, քան էդ անապատը. Սուրեն Խաչատրյանը` 800 հեկտար կորցրած տարածքի մասին


17:20 , 24 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
800 հեկտարը դոգմա չէ, դա բուֆերային զոնա է: Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ե՞րբ ենք հետ վերադարձնելու կորցրած տարածքները, հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
 
«Չարժե դրա համար... Մեկ մարդու կյանքը մեզ համար ավելի թանկ է, քան էդ անապատը... Էդ անապատի համար տանենք նորից երիտասարդներին... Սա բարդ խնդիր է, չլուծվող խնդիր է, էս պատերազմն անխուսափելի է, մեկ օր էդ պատերազմը կլինի, 800 հեկտարն էլ հետ կբերենք, 8000 էլ»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը հայտարարել էր, որ 800 հեկտարի կորցրած տարածքը ռազմավարական նշանակություն չունի: