Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբային գրանցումը փոխելու մասին չի մտածում, չնայած՝ նրա ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական ֆուտբոլի մի շարք գրանդ ակումբներ։ Կիսապաշտպանը ցանկանում է շարունակել աշխատանքը գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի հետ։
Այդուհանդերձ, եթե Մխիթարյանը վերջնականապես որոշի մնալ «Բորուսիա»-ում, ցանկանում է, որպեսզի ակումբն իր տրանսֆերի համար հրաժարագին սահմանի։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․ հուլիսին։
Հավելենք, որ Մխիթարյանի ծառայություններով ակտիվոևեն հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը։