Բոլոր մանրամասները Արսեն Սաֆարյանի և Ռուզաննա Անդրեասյանի դուետի մասին


16:00 , 24 մայիս, 2016

EXCLUSIVE

BlogNews.am-ի նախորդ զրույցում երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը պատմել էր իր և Արսեն Սաֆարյանի սպասվող դուետի մասին:

Երգը կոչվում է «Հավատա» , իսկ հեղինակը Ռուզաննա Անդրեասյան է. «Դեռ տարիներ առաջ Արսենի հետ ունեինք նման նպատակ միասին դուետ կատարելու,  դրանից հետո գրվեց երգը, գործիքավորումն արեց ամուսինս՝ Սերգեյ Հովհաննիսյանը, ձայնագրել է Արմեն Թորոյանը, կիթառ Կարո Սարաֆյան: Մեղեդային երգ է և կարելի է նվիրել բոլոր սիրահարներին»:

Ռուզաննայի հղիության պատճառով, տեսահոլովակի նկարահանումները հետաձգվեցին: Սա երգչուհու առաջին տեսահոլովակն է մայրանալուց հետո. «Տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իմ կերպարով զբաղվել են Արփինե Կոշտոյանը, ոճաբան Լիլիթ Հակոբյան, դիմահարդար Աշխեն Կոստանդյան, մոնտաժը Սուրեն Սարգսյան: Քանի որ երգի բովանդակությունը և սյուժեն հարմոնիկ առումով այնպես է, որ կերպարային փոփոխություններ չէի ուզում, Հրաչ Քեշիշյանը ինքը որոշեց տեսահոլովակի կերպարն՝ Արփինեն էլ դա ստացավ»:

Ռուզաննան նշում է, որ Արսեն Սաֆարյանի առաջարկով տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը, ում հետ աշխատելը պարզապես հաճույք էր. « Ես ծանոթ չէի Հրաչի հետ, չնայած ուրախ եմ, քանի որ հեշտ և լավ համագործակցություն ենք ունեցել: Տեսահոլովակն ավելի հոգևիճակ է, ավելի մինիմալիզմ ոճում: Գաղափարը հետևյալն է, երբ կա սերը, շուրջդ ոչինչ չես կարողանում նկատել»:

Իսկ այն հարցին, արդյոք ամուսինը ցուցումներ տալիս էր՝ երգչուհին պատասխանեց. «Նա ավելի շատ իր գործով է զբաղվել, ամեն ինչ լավ ստացվեց: Արսենն էլ շատ սիրեց գործիքավորումը և ես՝ որպես հեղինակ, պետք է ասեմ, որ ստացվեց այն ինչ ուզում էինք: Քննարկման ժամանակ, ամուսինս էլ ասաց, որ պետք է մինիմալ քիչ լինի սյուժեն և ավելի պարզ ոճում լինի: Ուզում եմ ասել, որ ուրախ եմ այս համագործակցության համար և հույս ունեմ, որ հանդիսատեսին ևս դուր կգա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի