Երեկվա փոթորիկի ու կայծակի վնասների փոխատուցման հարց կարծես թե չի քննարկվում


15:18 , 24 մայիս, 2016
Երեկվա փոթորիկի ու կայծակի ժամանակ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի լույսերը անջատել են։ Այնուհետև, երբ իրավիճակը հանդարտվել է, համապատասխան ծառայությունները առանց ստուգելու և վերացնելու փոթորկի առաջացրած հետևանքները, անմիջապես միացրել են լույսերը, որի հետևանքով մոտ 50 բաժանորդի տներում գտնվող էլեկտրական սարքավորումները վնասվել են՝ ոչ հաստատուն հոսանքի մուտքի պատճառով։ Գյուղացիները լուրջ վնասներ են կրել։
Փոխատուցման հարց կարծես թե չի քննարկվում։