Ահա թե ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենաշքեղ ինքնաթիռը


14:40 , 24 մայիս, 2016

Բոլորն էլ ցանկանում են կյանքում գոնե մեկ անգամ ճանապարհորդության գնալ շքեղ ինքնաթիռով։ Etihad Airways ավիաընկերությունը, առաջ ընկնելով իր մրցակիցներից, ստեղծել է A380 մակնիշի ինքնաթիռ, որը նման է հոյակապ կահավորված բնակարանների ամբողջության։

Սա առաջին ինքնաթիռն էր, որի վրա Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի փոխարեն պատկերված էին գույնզգույն, դեկորատիվ եռանկյունիներ։

А380 օդանավն ունի 2 հարկ և 4 դասերի նստատեղեր՝ էկոնոմ դաս, բիզնես դաս, առաջին դաս և «բնակարանի» նմանվող դաս։  Այս վերջին դասի նստատեղերը գտնվում են օդանավի 2-րդ հարկում։

12 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարան-նստատեղերն ունեն երեք սենյակ՝ հյուրասենյակ (որն էլ իր հերթին բաղկացած է փոքրիկ ճաշասենյակից և կինո-սենյակից), ննջասենյակ և լոգասենյակ։ Այս դասի ուղևորերը հատուկ ուշադրության են արժանանում սպասարկող անձնակազմի կողմից։

Այս օդանավով Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ մեկ տոմսն արժի 21,000 $:

Ննջասենյակներից մեկն իր երկտեղանի մահճակալով։ 

Առաջին դասի նստատեղն ունի մոտ 5 քառակուսի մետր տարածք։ Նույն՝ Աբու-Դաբի – Լոնդոն ուղղությամբ տոմսն այս դասով արժի 8,400 $ – 9,800 $:

Սա առաջին դասի նստատեղի լոգասենյակն է։ 

Բիզնես դասի ուղևորները կարող են ընդամենը մեկ կոճակի օգնությամբ իրենց նստարանը հարմարավետ անկողնու վերածել։ 

Էկոնոմ-դասի նստատեղերը գտնվում են առաջին հարկում։ Անգամ սրանք ապահովված են տաք ծածկոցներով ու բարձերով՝ ուղևորի հարմարավետությունը առավելագույնս պահպանելու համար։ 

Օդաչուի սենյակը։

Աշխատակիցները նույնպես հանգստանալու հնարավորություն ունեն։ 

Բարի՛ թռիչք։