Էրդողանն ընդունել է Թուրքիայի նոր վարչապետին


13:08 , 24 մայիս, 2016

848260Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահ Բինալի Յըլդըրըմին, ում օրերս հանձնարարել էր ձևավորել երկրի 65- րդ կառավարությունը, տեղեկացնում է թուրքական Անադոլու գործակալությունը:

Հանդիպումը սկսվել է թուրքական ժամանակով 01.25-ին և  տևել մոտ 2 ժամ: Թե ինչ են քննարկել թուրք գործիչները, չի հաղորդվում: