Ստամբուլում ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանվել են Turkish Airlines-ի ինքնաթիռի ուղևորները


09:50 , 24 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ստամբուլի գլխավոր օդանավակայանում տարհանվել ու խուզարկվել է Turkish Airlines ավիաընկերության օդանավերից մեկը, քանի որ դրանում գտնվող ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ օդանավակայանի խոսնակին հղումով, խուզարկության արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավում գտնվող բոլոր 134 ուղևորները, ինչպես նաև անձնակազմը տարհանվելուց հետո չվերթն իրականացրել են մեկ այլ ինքնաթիռով: