Էրդողանի փեսան օդում է թողել Դավութօղլուի կնոջ պարզած ձեռքը (տեսանյութ)


05:49 , 24 մայիս, 2016

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` այսօր Անկարայում անցկացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 2-րդ արտահերթ համագումարը, որի արդյունքներով կուսակցության 3-րդ նախագահ է ընտրվել տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Համագումարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: ԱԶԿ նախագահի ու երկրի վարչապետի պաշտոններին հրաժեշտ տվող Ահմեթ Դավութօղլուն կնոջ` Սարե Դավութօղլուի հետ հերթով ողջունել էն կուսակցության վերնախավին: Երբ Սարե Դավութօղլուն մոտեցել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, որը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է, և պարզել է իր ձեռքը, Ալբայրաքը չի արձագանքել նույն կերպ և նրա ձեռքը թողել է օդում` փոխարենը ողջունելով գլխի շարժումով: