Թուրքիան պետք է կատարի բոլոր պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու համար. Մերկել


04:50 , 24 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Թուրքիայի ղեկավարությունը պետք է կատարի նախկինում ԵՄ-ի հնչեցրած բոլոր կետերը  վիզային ռեժիմի ազատականացման համար, հակառակ դեպքում  վիզային ռեժիմի դյուրացումն այդ երկրի և Եվրամիության միջև ուժի մեջ չի մտնի: 

ТАСС գործակալության փոխանցմամբ` երկուշաբթի նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին:

«Ես հասկացրել եմ, որ դեպի ազատ վիզա տանող ճանապարհը հիմնվում է 72 կետերի վրա: Դրանք նորություն չեն: ԵՄ-ն դրանք ներկայացրել է դեռևս 2013-ի դեկտեմբերին:  Մենք պահանջում ենք, որ իրագործվեն բոլոր կետերը ազատ վիզային ռեժիմ տրամադրելու համար», - ասել է Մերկելը:

Ներկա պահին ԵՄ-ն «կանգնեցրել է» Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, քանի որ Թուրքիան մինչ օրս 75 պահանջներից միայն 5-ն է կատարել: