Հետապնդելով մամուլին` Անկարան աչք է փակել կոռուպցիայի վրա. թուրք լրագրողուհի


00:26 , 24 մայիս, 2016

Թուրքիայի իշխանությունները ավելի մեծ եռանդով ցուցադրական դատավարություններ են վարում լրագրողների նկատմամբ, քան կոռումպացված պաշտոնյաների, հայտարարել է թուրք լրագրողուհի Արզու Յիլդիզը Sputnik գործակալությանը:

Չնայած դրան, Յիլդիզը համոզված է, որ Թուրքիայի արդարադատության համակարգը վաղ թե ուշ կաշխատի, չնայած այժմ այն գտնվում է կաթվածահար վիճակում:

«Նրանք, ովքեր կալանավորում են լրագրողներին, ձերբակալում են դատավորներին, փաստաբաններին, մեղադրում են ժանդարմներին դավաճանության մեջ, բոլոր այդ մարդիկ չեն կարող իրենց գործողություններով ծածկել իրենց հանցագործությունները: Վաղ թե ուշ նրանք դրա համար կպատժվեն»,- ասել է նա:

Թուրքիայի դատարանը մայիսի 20-ին Արզա Յիլդիզին դատապարտել է 1 տարի 8 ամիս բանտարկության և զրկել ծնողական իրավունքից` տեսանյութեր հրապարակելու համար թուրքական այն բեռնատարի ստուգման մասին, որը ենթադրաբար զենք էր տեղափոխում Սիրիայի զինյալներին: