ՀՆԱ-ն աճել է 3 տոկոսով


12:18 , 23 մայիս, 2016

2015 թվականին 2014 թվականի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 3 տոկոսանոց աճ: Հաշվի առնելով նախորդ տարվա անբարենպաստ տնտեսական պայմանները, այս ցուցանիշը կարելի է աննախադեպ դրական որակել:

ՀՆԱ-ի նման աճին զգալիորեն նպաստել է գյուղատնտեսությունը՝ 2.1 տոկոսային կետով, արդյունաբերությունը՝ 1.0 և ծառայությունները՝ 0.8 տոկոսային կետով:

Նախորդ տարի աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը 5.2 տոկոսով: Եվս մեկ դրական արդյունք է արձանագրվել ծխախոտային արտադրության ոլորտում: Այստեղ աճը կազմել է 49.1 տոկոս: Դրական արդյունք առկա է նաև մի շարք այլ ոլորտներում: