Կանադայի հավաքականը՝ տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն


10:20 , 23 մայիս, 2016

Ռուսաստանում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը:

Եզրափակիչում Կանադայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն՝ պատմության մեջ 26-րդ անգամ դառնալով աշխարհի առաջնության չեմպիոն:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 7:2 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ: