Էլ-Ֆալուջան ԴԱԻՇ-ից ազատագրելու ժամանակն է. Իրաքի վարչապետ


08:15 , 23 մայիս, 2016

Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել է Էլ-Ֆալուջա քաղաքի վերադարձմանն ուղղված ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այս մասին փոխանցում է Sputnik գործակալությունը։

«Էլ-Ֆալուջայի ազատագրման ժամանակն է»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ գործողությանը մասնակցում են զինված ուժերի բոլոր տեսակները, ինչպես նաև իշխանության դաշնակիցների առանձին խմբեր։

Էլ-Ֆալուջան 2014 թվականից գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Վերջերս տեղեկություններ էին հայտնվել, որ գրոհայինները սկսել են սպանել տեղի բնակիչներին, ովքեր փորձում են լքել քաղաքը։