2006 թվականի մայիսի 21-ին Մոնտենեգրոում անկախության հանրաքվե անցկացվեց


06:34 , 23 մայիս, 2016

_41669312_yes-afp4162006 թվականի մայիսի 21-ին նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյի քաղաքացիները քվեարկեցին Սերբիայից անկախանալու օգտին:

Մոնտենեգրոն գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Հանրաքվեն փոքրիկ հանրապետության առաջին հնարավորությունն էր, որը պետք է թույլ տար տեղի բնակչությանն ընտրել իր ապագան: Փորձագետներն ասում էին «այո» քվեարկելը կարող էր սկիզբ դնել նախկին Հարավսլավիա պետության վերջնական փլուզմանը: ԵՄ-ի կողմից աջակցություն ստացած և Մոնտենեգրոյի խորհրդրարանի կողմից հաստատված հանրաքվեի արդյունքները հետևյալն էին. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 86,5%-ն էր մասնակցել քվեարկությանը, որից 55,5%-ը կողմ էր քվեարկել անկախացմանը: Իսկ ահա մասնակիցների 44,5%-ը դեմ էր արտահայտվել Սերբիայից անկախանալուն: Ի դեպ, հանրաքվեի դրված նախագիծը կհամարվեր ընդունված, եթե կողմ քվեարկեր մասնակիցների առնվազն 55%-ը:

Մայիսի 23-ին հանրաքվեի արդյունքներն ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 5 անդամ-պետությունների կողմից, ինչն էլ փաստեց Մոնտենեգրոյի անկախության մասին: Մայիսի 31-ին հայտարարվեց հանրաքվեի արդյունքները, որից հետո՝ հունիսի 3-ին, Մոնտենեգրոյի խորհրդարանը պետությունը պաշտոնապես անկախ հռչակեց: Անկախացումից հետո Սերբիան իրեն Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միության իրավահաջորդ հռչակեց, որից հետո նոր սահմանադրություն ընդունեց: Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը, ՉԺՀ-ը և Ռուսաստանը հարգեցին հանրաքվեի արդյունքները:

Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միության սահմանադրությունն ընդունվել է 2003 թվականի փետրվարի 4-ին: Համաձայն այս սահմանադրության 60-րդ հոդվածի՝ սահմանադրության վավերացումից առնվազն 3 տարի անց հանրապետություններից որևիցե մեկը կարող էր դուրս գալ միության կազմից: Սահմանադրությունը նաև սահմանում էր, որ անդամ-պետության անկախացումից հետո վերջինս զրկվելու է Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միության իրավահաջորդ հռչակվելու իրավունքից: Սա նշանակում էր, որ այս դեպքում Մոնտենեգրոն որպես պետություն պետք է դիմեր միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությանը) պետություն ճանաչվելու համար:

Համաձայն սահմանադրության՝ պետության կարգավիճակը չէր կարող փոփոխվել նախքան հանրաքվեն: Հանրաքվեի մասին նախագիծը Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը խորհրդարան էր ներկայացրել 2006 թվականի մարտի 2-ին, որը միաձայն ընդունվել էր:

Հանրաքվեի արդյունքները պետք է հայտարարվեր 15 օրվա ընթացքում, իսկ ուժի մեջ մտներ՝ 60 օրվա ընթացքում: Սերբիայի իշխանությունները հայտարարեցին, որ անկախ հանրաքվեի արդյունքներից կհարգեն Մոնտենեգրոյի ժողովրդի որոշումը:

Հանրաքվեի հարցը հետևյալ կերպ էր ձևակերպված.

Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Մոնտենեգրոյի Հանրապետությունը դառնա անկախ հանրապետություն միջազգային իրավունքից բխող ինքնիշխանությամբ:

Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ խորհրդարանը հանրաքվեի արդյունքները պետք է ներկայացներ 15 օրվա ընթացքում, իսկ քվերակության արդյունքները պետք է ուժի մեջ մտնեին 60 օրվա ընթացքում: Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդրարանի լուծարումն անհրաժեշտություն էր, եթե սահմանադրության մեջ հանրապետության կարգավիճակն էր փոփոխվում: Նոր խորհրդարանը պետք է ձևավորվեր 90 օրվա ընթացքում: Նմանատիպ փոփոխություններին օրենքի ուժ տալու համար հարկավոր էր, որպեսզի նոր ձևավորված խորհրդարանի պատգամավորների 2/3-ը կողմ լիներ այդ օրենքի նախագծին:

Նորանկախ Սերբիա պետությունը, որը Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միության իրավահաջորդն էր համարվում, հայտարարեց, որ հարգում է Մոնտենեգրոյի հանրաքվեի արդյունքները և չի միջամտի վերջինիս ինքնիշխանությանը:

Հ.Գ. Մոնտենեգրոն նախին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության մաս է կազմել: Հարավսլավիան գտնվում էր Եվրոպայում: 1947 թվականին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության անդամներ էին Սերբիան, Մոնտենեգրոն, Խորվաթիան, Սլովենիան, Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան:

Հարավսլավիան ձևավորվել է (որպես սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն) Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իսկ փլուզվել է 1992 թվականի ապրիլի 5-ին: 1991-1992թթ.-ի պատմական իրադարձությունների բերումով Հարավսլավիան տրոհվել է 5 ինքնիշխան պետությունների, որոնցից մեկը Սերբիայի և Մոնտենեգրոյի պետական միությունն էր: Իսկ ահա 2006 թվականի հանրաքվեի արդյունքում Մոնտենեգրոյի ժողովուրդը վերջապես անկախություն ձեռք բերեց:

 

Տաթևիկ Վարդանյան