Wnews.am-ը գրում է.
Երկարավուն դեմք ունեցող կանայք հաճախ ընդգծված, սուր ծնոտ ունեն։ Դեմքի նման կառուցվածքի դեպքում սանրվածք ընտրելիս գլխավոր նպատակը դեմքի երկարությունը կրճատելն է եւ տեսողականորեն դեմքին լայնություն հաղորդելը։
Wnews.am-ը ներկայացնում է երկարավուն դեմք ունեցող աղջիկների համար համապատասխան սանրվածքները.
Խուսափեք բաց դեմքով բարձր սանրվածքներից, հավաքած, առանց մազափնջի սանրվածքից, առանց այտերի եւ ծնոտի հատվածում փարթամությամբ բարձր կարճ սանրվածքներից, առանց մազափնջի երկար եւ ուղիղ վարսերից։
Կարճ վարսերի դեպքում.
Եթե սիրում եք կարճ վարսեր, ապա ընտրեք սանրվածքի այնպիսի ոճ, որը հնարավորություն կտա փաթաթել վարսերը, ընդգծել վարսերի կառուցվածքը դեմքի շուրջ։
Կարճ սանրվածքի բոլոր լուծումներն ավելի լավ է անել փարթամ տարբերակով։ Կարելի է մազափնջերը փաթաթել։ Կարճ կառեն գեղեցիկ կդիտիվի ուղիղ առջեւի մազափնջի հետ կամ թեք, երկարավուն չոլկայով։
Միջին չափի վարսերի համար.
Ուսերին հասնող վարսերը իդեալական տարբերակ են, եթե դրանք ճիշտ հարդարեք։ Ոչ մի դեպքում վարսերը մեջտեղից մի բացեք. այդպիսով տեսողականորեն երկարացնում եք դեմքը։
Երկար վարսերի համար.
Ձեզ կսազեն ցանկացած տիպի փարթամ սանրվածքներ. խոպոպներ, լոքոններ եւ այլն։
Երկարավուն դեմքին երկար վարսերը ոչ միշտ են սազում, քանի որ հակված են դեմքն ավելի երկարացնել, սակայն դա չի նշանակում, որ պետք է պարտադիր կտրեք վարսերը։ Դեմքը տեսողականորեն համաչափ դարձնելու համար կարող եք թեք կամ ուղիղ չոլկա կտրել։ Այս կերպ դեմքի երկարությունը կկոտրվի։
Չոլկա.
Առջեւի մազափունջը ձեր իդեալական տարբերակն է։Կարելի է ասել, ձեզ կսազեն չոլկայի բոլոր տարբերակները։