Իրանը Սպահանի մոտ զորավարժությունների ժամանակ երկու հրթիռ է արձակել


16:00 , 22 մայիս, 2016

n3090750-5000184Իրանը զինված ուժերի զորավարժությունների ժամանակ երկու հրթիռի ուսուցողական արձակում է իրականացրել, հայտնում է TASS-ը:

«Իրանի զինված ուժերն այսօր իրականացրել են 2 հրթիռների ուսուցողական արձակում` զորավարժությունների առաջին փուլի ընթացքում, որը տեղի է ունենում «Հեյդար Կարար-3» կոդային անվան տակ` Կաշան և Սպահան քաղաքների մոտ»,- ասված է IRIN հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Իր հերթին Mehr գործակալությունը նշում է, որ զորավարժությունների ընթացքում կիրակի օրը կաձակվի տարբեր մոդիֆիկացիաների 8 հրթիռ: