Շփման գծում իրադրությունը այս գիշեր հանգիստ է եղել. ԼՂՀ ՊԲ


11:12 , 22 մայիս, 2016

Untitled-1Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հանգիստ է եղել:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կրակի դադարեցման պայմանավորվածությունը Ադրբաջանի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է հաղորդագրույան մեջ: