ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հայտնաբերել են Նեղոսյան կոկորդիլոսներ, որոնք Աֆրիկայում տարեկան սպանում են շուրջ 200 մարդու: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ ամբողջ նահանգում նույնականացվել է երեք այդպիսի կոկորդիլոս: Ի տարբերություն տեղական ալիգատորների՝ դրանք հատուկ որսում են մարդկանց:
Փորձագետները նշում են, որ Ֆլորիդայում այդպիսի կոկորդիլոսների ճշգրիտ թիվը հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ ճանապարհով են նրանք հասել Ամերիկա: