Ռոնալդուն բաց է թողել «Ռեալ»-ի մարզումը


14:56 , 21 մայիս, 2016

1463797095_348447_1463797374_noticia_normalՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել «արքայական» ակումբի երեկվա մարզումը մկանային խնդիրների պատճառով:

Ռոնալդուն մարզումն անցկացրել է մարզասրահում ֆիզիոթերապևտների հսկողությամբ:

Մարզումը նախատեսված է եղել նախօրոք, որպեսզի պորտուգալացի հարձակվողը կարողանա ամբողջությամբ պատրաստ լինել Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Միլանում մայիսի 28-ին: