Թայլանդը պատրաստվում է միանալ ԵՏՄ-ին


14:04 , 21 մայիս, 2016

Թայլանդը պատրաստ է միանալու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այդ մասին հայտնում է Nation պարբերականը` հղում կատարելով թագավորության ԱԳ նախարար Դոն Պրամուդվինաիին:

«Ռուսաստանը խոստացել է աջակցել ԵՏՄ անդամ դառնալու Թայլանդի հարցմանը»,- մեջբերում է պարբերականը նախարարի խոսքերը, նշելով, որ նման հայցը գտնվում է նախապատրաստական փուլում:

Ավելի վաղ TASS-ին տված հարցազրույցում Դոն Պրամուդվինաին հայտնել էր, որ Թայլանդի իշխանությունները արդեն գնահատել են ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակահարմարությունը, սակայն Բանգկոկից պահանջվում է որոշակի ժամանակ, որպեսզի այն իրականացնի անհրաժեշտ ներքին ընթացակարգերը և մտնի բանակցությունների մեջ: